Podcasts by Category

Իմ ռադիո

Իմ ռադիո

Im Radio

Հանրային ռադիոյի երիտասարդական ալիք FM 103.8

806 - IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն
0:00 / 0:00
1x
  • 806 - IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն

    Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը  կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի,  Գիտությունների ազգային ակադեմիայի, և այլ ինտիտուների համագործակցությամբ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ գերհամակարգիչը Ֆրանսիայից է բերվել Հայաստան, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի նվերն  է, որը հետագայում հզորացվել է Փարիզում։ Կենտրոնում տեղադրված գերհամակարգիչն Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ անվանակոչվել է «Ազնավուր»։

    Fri, 31 May 2024 - 04min
  • 805 - Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով

    Խոշոր պլան

    Fri, 31 May 2024 - 18min
  • 804 - Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում

    Խոշոր պլան

    Thu, 30 May 2024 - 16min
  • 803 - IT շաբաթ. «WCIT 2024» գալիս է Հայաստան

    «ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո Հայաստանը 2–րդ անգամ կհյուրընկալի «WCIT 2024» նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում մեկ հարկի տակ կհավաքվեն մեծանուն խոսնակները, ոլորտի առաջատար մասնագետներ, կլինեն պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ավելի քան 2000 միջազգային պատվիրակներ կլինեն Երևանում ու կքննարկեն արհետսական բանականությանն առնչվող մի շարք թեմաներ՝ տիեզերական տեխնոլոգիաներից ու ռոբոտաշինությունից մինչև չիպերի նախագծում և կառավարում։ Հայաաստանը որպես նոր տեխնո հաբ, հյուրերի, մասնակիցներին ներկայացնել առաջադեմ փորձ ու գիտելիքները։ WCIT-ի շրջանակում կանցկացվի DigiTec- տեխնոլոգիական ցուցահանդեսը։

    Fri, 24 May 2024 - 06min
  • 802 - IT շաբաթ. Կիբեռանվտանգության շաբաթ 2024

    Կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով մայիսի 18-ից 26-ը անցկացվում է «Կիբեռանվտանգության շաբաթ 2024-ը»։ Այն մեկնարկել է BSides Yerevan 2024 կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի 15 մասնագետ Հայաստանից և արտասահմանից ներկայացրել են թեմատիկ զեկույցներ կիբեռհարձակումների դրդապատճառների, անվտանգության տարբեր սպառնալիքների, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգների մասին։

    Tue, 21 May 2024 - 06min
Show More Episodes