Filtra per genere
- 863 - IT շաբաթ․ Երևանում անցկացվեց Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովը
Օրերս Երեւանում անցկացվեց Silicon Mountains 2024 տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառությանը և մարտահրավերներին: Միջոցառման կազմակերպիչ՝ ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշեց, որ Դեռեւս 2019 թ. Էր Silicon Mountains գագաթաժողովը անդրադարձել արհեստական բանականության (ԱԲ) թեմային։ Այն ժամանակ ԱԲ-ը դիտվում էր որպես հեռավոր ապագայի՝ անհասանելի եւ ոչ իրական տեխնոլոգիա։ Սակայն այսօր դա արդեն իսկ ներկա է մեր կյանքում: Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովի ելույթներն ու պանելային քննարկումները նվիրված էին ՝ Industry.ai, Invest.ai, Impact.ai թեմաներին։
Fri, 15 Nov 2024 - 05min - 862 - Խոշոր պլան․ «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ»Fri, 15 Nov 2024 - 18min
- 861 - «Խոշոր պլան»․ Մշակելով կայուն ապագաFri, 08 Nov 2024 - 18min
- 860 - IT շաբաթ․ Նոյեմբերի 4-10-ը Հայաստանում անցկացվում է «Մեդիագրագիտության շաբաթը»
«Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրի ներքո նոյեմբերի 4-10-ը Հայաստանում տեղի կունենա «Մեդիագրագիտության շաբաթը», որը անցկացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։
Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է ամեն տարի աշնանը՝ նպատակ ունենալով ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրների վրա։ Շաբաթվա ընթացքում կանցկացվեն պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ։Fri, 01 Nov 2024 - 04min - 859 - Խոշոր պլան․ «Ստեղծագրության ակադեմիան» ամփոփել է արդյունքներըThu, 31 Oct 2024 - 17min
- 858 - IT շաբաթ․ «See Free» ստարտափը կօգնի կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց
Հայկական «See Free» ստարտափը կօգնի կույր և տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց փողոցում անվտանգ տեղաշարժվել։ Խելացի ակնոցները համալրված կլինեն լուսային ռադարով, մինի համակարգչով, որը ձայնային հուշումներ կփոխանցի օգտատիրոջը։ Ստարտափի համահիմնադրի Դավիթ Գրիգորյանը պատմում է, որ նախատեսվում է սարքը ինտեգրել GPS քարտեզներով և Երևանի քաղաքային տրանսպորտի համակարգով։
Fri, 25 Oct 2024 - 03min - 857 - Խոշոր պլան․ «Մասսայական ուսուցում»Fri, 25 Oct 2024 - 17min
- 856 - IT շաբաթ․ Առաջին անգամ կանցկացվի «Innovate Armenia» մրցույթըFri, 18 Oct 2024 - 13min
- 855 - IT շաբաթ․ Hispeech–ը խոսքը վերածում է տեքստիFri, 11 Oct 2024 - 04min
- 854 - Խոշոր պլան․ Ինչ է փիչինգըFri, 04 Oct 2024 - 17min
- 853 - IT շաբաթ․ DigiTec 2024
200-ից ավելի ընկերություններ իրենց ծրագրերն ու հնարավորությունները ներկայացրեցին DigiTec 19–րդ տեխնոլոգիական ցուցահանդեսին, որն անցկացվեց հոկտեմբերի 4–ից 6–ը Մերիդիան էքսպո կենտրոնում։ Այս տարի Դիջիթեքն իր պատամության մեջ ամենամեծն ու ծավալուն էր։ Այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալու հայկական ստեղծարար, գիտական, տենխնոլոգիական մտքի թռիքչներին։ ԱՏՁՄ գործադիր տնօրենի Սարգիս Կարապետյանը միջոցառման բացմանը նշեց, որ Դիջիթեքն այս տարի յուրահատուկ է թե՛ իր մասշտաբով, թե՛ Երևան ժամանած տեխնոլոգիական և գիտական աշխարհի համաշխարհային առաջնորդներով։
Fri, 04 Oct 2024 - 11min - 852 - «Նկարներ ապագայից». տեղի կունենա Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի ցուցահանդեսը
Հոկտեմբերի 11-ից 20-ը, վերջին ցուցադրությունից ավելի քան 2 տասնամյակ հետո, Հայաստանի նկարիչների միությունում կրկին տեղի կունենա Վազգեն Բաժբեուկ-Մելիքյանի «Նկարներ ապագայից» խորագրով անհատական ցուցահանդեսը։ Միջոցառման մասին զրուցել ենք նկարչի որդու՝ Սարգիս Բաժբեուկ Մելիքյանի եւ կազմակերպիչ «Բարեւ դիզայն» ընկերության հիմնադիր Մհեր Գաբոյանի հետ։
Sat, 28 Sep 2024 - 13min - 851 - Խոշոր պլան․ COAF–ի ծրագրերը ԱրմավիրումFri, 27 Sep 2024 - 19min
- 850 - IT շաբաթ ․«Համակարգիչներ մարզերի երեխաներին»
Մարզերում ակտիվ երեխաներին ինքնակրթվելու հնարավորություն ընձեռելու նպատակով, արդեն 3–րդ տարին է, ինչ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ իրականացնում է «Համակարգիչներ մարզերի երեխաներին» ծրագիրը։ Այդ տարիների ընթացքում 212 համակարգիչ է տրամադրվել երեխաներին և այժմ նրանցից շատերն ունեն հեռավար աշխատանք, արդեն իրենք են ստեղծել փոքրիկ բիզնսներ ու աշխատատեղեր։ Կազմակրեպության ղեկավար Արամայիս Մարգարյանի խոսքով՝ այս փուլում անհրաժեշտ է հավաքագրել 35 համակարգիչ։
Fri, 27 Sep 2024 - 04min - 849 - Խոշոր պլան․Wed, 25 Sep 2024 - 15min
- 848 - IT շաբաթ․ «Հայաստան - Ճարտարագիտական շաբաթ 2024»
Ճարտարագիտության ոլորտի վերջին զարգացումներն ու ձեռքբերումները հանրությանը ներկայացնելու, ճարտարագիտական համայնքի զարգացմանը խթանելու նպատակով արդեն 8-րդ տարին է ինչ անցկացվում է «Հայաստան- Ճարտարագիտական շաբաթ»-ը։ «Համատեղելով ճարտարագիտությունը, գիտությունը և արվեստը» խորագրի ներքո հոկտեմբերի 1–3–ը այն տեղի կունենա Երևանում և Վանաձորում։ Միջոցառումը կազմակերպում են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Ինժեներական ասոցիացիան։
Այն ճարատարագիտության ոլորտում անցկացվող ամենայա գլխավոր իրադարձությունն է, և նպատակ ունի խթանել ոլորտի տեղական և միջազգային կազմակերպությունների փորձի և գաղափարների փոխանակումը։Tue, 24 Sep 2024 - 04min - 847 - IT շաբաթ. Ի՞նչ զարգացում կունենա WEB 3 իտերացիան ապագայումMon, 16 Sep 2024 - 11min
- 846 - Խոշոր պլան․ 400–ից ավելի նոր կրթաթոշակառուներ Հայ Կրթական ՀիմնարկությունումFri, 13 Sep 2024 - 19min
- 845 - «5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկի շնորհանդես
«5 մատի պես ճանաչել մեդիան» ձեռնարկը և համանուն առցանց դասընթացը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կողմից։ Այն նախատեսված է ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող մասնագեսների, դասընթացավարների համար։ Ձեռնարկը ներկայացնում է դավադրությունների տեսությունների, ակտիվ քաղաքացիական գործունեության ծավալման, սոցիալական ցանցերի և այդ ցանցերի բնիկների մասին։
Մատները պարզում ենք և հերթով սովորում 5 թեմատիկ բաժինները։
Wed, 11 Sep 2024 - 06min - 844 - IT շաբաթ․ Ի՞նչ է «Իրերի ինտերնետը»
Այսօր հաճախ ենք լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով է կիրառվում։ Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով հագեցած սմարթ տներ։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն և որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
Tue, 10 Sep 2024 - 03min - 843 - Գրքի փառատոն | Ամփոփում. Փառատոնի գույները, թանկարժեք զարդն ու գրական մրցանակաբաշխությունը
Գրքի երևանյան փառատոնն արդեն 7–րդ անգամ քաղաքը լցրել է գրքային տրամադրությամբ։ Երեք օր շարունակ պատկերասրահի նկարների կողքին ցուցադրվել են գրականության անտիպ գործեր, տեղի են ունեցել շնորհանդեսներ, և որ ամենակարևորն է` ընթերցողն ու գրողը հանդիպել են մի կետում։ Փառատոնի վերջին օրը զարդարվեց ANTIպոեզիայով, և իհարկե, գրական մրցանակաբաշխությամբ: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից։
Mon, 09 Sep 2024 - 07min - 842 - Գրքի փառատոն | «Ընձառյուծը»` Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ
«Լոլիտա», «Լարովի Նարինջ», «Վարդի անունը» և մի շարք այլ գրքեր, իսկ հիմա նաև քսաներորդ դարի իտակական լավագույն վեպերից մեկը` Տոմազի դի Լամպեդուզայի «Ընձառյուծը» վեպը, արդեն մեր սեղանին է: Կինոգետ և թարգմանիչ Զավեն Բոյաջյանը պատմում է թարգմանական ընթացքից: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 14min - 841 - Գրքի փառատոն | Զրույց վրաց բանաստեղծ Դիանա Անփիմիադիի հետ
Վրաց և հայ գրականության միջև գրական հաճելի երկխոսություն է սկսվել. արդյոք կարդու՞մ են վրացիները հայ հեղինակներին այնքան, ինչքան հայերը վրացիներին: Դիանա Անփիմիադիի հետ զրուցել ենք գրական կապերից և «Դավադրության տեսություն» գրքից: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 11min - 840 - Գրքի փառատոն | Գեմաֆին Գասպարյան « Պարտության պատմություն»
Պատերազմից հետո ստեղծվող գրականությունը հաճախ սուբյեկտիվ է. սովորաբար առավել շատ գրվում է հաղթանակի մասին, ոչ թե պարտության: Գրող Գեմաֆին Գասպարյանի բանաստեղծությունները հենց պարտության և պարտությունն ընդունել կարողանալու մասին են: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 13min - 839 - Գրքի փառատոն | Երևանում է Գորան Վոյնովիչը
Փոքրիկ երկրների գրականության նմանությունը, պատերազմների ու խնդիրների մեջ ստեղծագործելը համապատասխան թեմայով, Երևանն ու գրքային տրամադրությունները: Սլովենացի գրող, պոետ, լրագրող, կինոռեժիսոր և սցենարիստ Վոյնովիչը Իմ ռադիոյին պատմում է այս հարցերի մասին, և հավելում, որ հայերեն թարգմանվելն ու հրատարակվելը արդեն իսկ երազանք էր: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Mon, 09 Sep 2024 - 12min - 838 - Գրքի փառատոն | Վերջին օր. միստիկ Գյուրջիևի գաղտնիքները, տեսապոեզիա ու նոր գրքի շնորհանդես
Գրքային տոնի`գրքի երևանյան փառատոնի վերջին օրը սկսվեց միստիկ քննարկումներով, հետո տեղի ունեցան հանդիպումներ օտարազգի բանաստեղծների հետ: Գրքի երևանյան փառատոնի այս օրը հագեցած էր պոեզիայի ընթերցումներով: Պոեզիան այսօր ընթերցողներին հասավ նաև պատկերների, շարժման ու երաժշտության միջոցով: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 06min - 837 - Գրքի փառատոն | «Ավելի դժվար է լինել ժյուրի, քան մասնակից». Արփի Ոսկանյան
Գրքի երևանյան յոթերորդ փառատոնն է. շնորհանդեսներ, քննարկումներ, զրույցներ, զեղչեր, մրցանակներ և շատ գրքեր: Գրող Արփի Ոսկանյանը երեք անգամ հաղթել է փառատոնում, իսկ այս տարի ժյուրի անդամ է «Պոեզիա» անվանակարգում: Արփիի հետ զրուցել ենք մրցույթի անաչառության , պոեզիայի և առհասարակ գրականության մասին:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 12min - 836 - Գրքի փառատոն | Գրական քննարկումներ, վավերագրությունից մինչև ֆենթզի
Գրքի երևանյան եռօրյա փառատոնը շարունակվում է ու չի թողնում, որ գրքասերները ձանձրանան: Ազգային պատկերասրահի մուտքի մոտ մարդիկ շտապում են գրքի տոնավաճառից ձեռք բերել գրքերը հատուկ զեղչերով, իսկ պատկերասրահի ներսում տեղի են ունենում նոր գրքերի շնորհանդեսներ ու գրական տարատեսակ քննարկումներ: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 09min - 835 - Գրքի փառատոն | Հուսիկ Արա «Երբ սիրում եմ քեզ»
Հուսիկ Արայից հերթական գիրքն արդեն ընթերցողի ձեռքում է: Ի՞նչ է պատմում բանաստեղծը գրքից և սիրո մասին բանաստեղծություններից:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sun, 08 Sep 2024 - 11min - 834 - Գրքի փառատոն | Դրվագներ` փառատոնի երկրորդ օրվա առաջին կեսից
Գրքի Երևանյան փառատոնի երկրորդ օրը մասնակիցների համար բազմաժանր էր: Սիրային ժողովածուի շնորհանդեսից մինչև ռուս գրականության ռեալիստ գրողներից մեկի հետ հանդիպում, գործակցության հարթակից մինչև մասնագիտական քննարկումներ. փառատոնի մասնակիցներն օրվա առաջին կեսին կարողացան գտնել իրենց նախասիրություններին համապատասխան միջոցառումը: Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 05min - 833 - Գրքի փառատոն | «Արդեն պայմանավորվել եմ հայ թարգմանչի հետ». Վլադիսլավ Օտրոշենկոն վերադառնալու է Հայաստան
Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնի հյուրերից է Վլադիսլավ Օտրոշենկոն։ Հայ ընթերցողին իր գիրքը ներկայացնելուց հետո հեղինակը զրուցել է Իմ ռադիոյի հետ։ Խոսել ենք հետխորհրդային երկրներում ընթերցողի ու գրականության ընդհանրությունների, կինոյի՝ որպես գրականություն վերադարձի ճանապարհի ու հեղինակի առաջիկա ստեղծագործական պլանների մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 07min - 832 - Գրքի փառատոն | Կրթված հանդիսատես ունենալը կարեւոր է. Տաթեւիկ Մելքոնյան
Փառատոնի միջոցառումներից մեկը փիչինգ էր՝ իրենց ստեղծագործությունները թատրոնի ու կինոյի ռեժիսորներին ներկայացնելու հնարավորություն ժամանակակից ստեղծագործողների համար։ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթեւիկ Մելքոնյանը նույնպես լսել է գրողներին ու Իմ ռադիոյի հետ կիսվել տպավորություններով եւ գրականություն- թատրոն կապի անհրաժեշտության մասին կարծիքով։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 10min - 831 - Գրքի փառատոն | «Փառատոնը ինքնավստահություն է տալիս հայ գրողին». Արքմենիկ Նիկողոսյան
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը Գրքի փառատոնի գործընկերն է արդեն վաղուց. այս տարին նույնպես բացառություն չէ, Արքմենիկը ժյուրիի անդամ է «Արձակ» անվանակարգում։ Իմ ռադիոյի հետ զրույցում պատմել է, որ այս տարվա՝ 7-րդ փառատոնը համարում է լավագույնն ու ամենաստացվածը։ Խոսել ենք նաեւ Հուսիկ Արայի նոր գրքի մասին, որի շնորհանդեսը տեղի ունեցավ հենց փառատոնի ընթացքում, ինչպես նաև հայ գրողների ու ժամանակակից գրականության վրա միջոցառման ազդեցության մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 14min - 830 - Գրքի փառատոն | Կարեն Անտաշյանի նոր գիրքը
Լույս է տեսել Կարեն Անտաշյանի «Չոռ» գիրքը: Հեղինակի հետ խոսել ենք գրքի անվանումից, բանաստեղծական ոճից և փառատոնյան իրադարձություններից:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 13min - 829 - Գրքի փառատոն | Հեքիաթից մինչև պարտրության պատմություն
Գրքի Երևանյան 7-րդ փառատոնը բազմազան էմոցիաների տեղատարափ է՝ մեկ գնում ենք հեքիաթների աշխարհ, մեկ էքսպերիմենտալ պոեզիա վայելում, մեկ գալիս մեր օրեր՝ բախվելով իրականության դառը պատկերներին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 10min - 828 - Գրքի փառատոն | «Լուսանկարի մեջ էլ կա պոեզիա». Հարցազրույց Անի Տոնոյանի հետ
Երբ մենամարտում են պոետները. գրքի փառատոնի ամենաթեժ միջոցառումը գրական բաթլն էր, որի ընթացքում 4 հեղինակ «մրցում» էին իրենց ՝ ինչպես նախապես, այնպես էլ տեղում գրված բանաստեղծություններով։ Մասնակից հեղինակներից Անի Տոնոյանի հետ խոսել ենք ձեւաչափի, փառատոնի կարեւորության ու հայ հեղինակներին ընձեռվող հնարավորությունների, ինչպես նաեւ իր ստեղծագործական երկու ուղղությունների՝ լուսանկարչության ու պոեզիայի կապի մասին։ Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Sat, 07 Sep 2024 - 11min - 827 - Գրքի փառատոն | Գրքերի շունչը Երևանում
Երևանյան գրքի փառատոնի առաջին օրը սկսվեց անսահման ոգևորությամբ։ Հատուկ քննարկումներ և ստեղծագործական անակնկալներ. օրը լցված էր գրական էներգիայով։ Փառատոնի մթնոլորտը խոստանում է գրական անմոռանալի արկածներ երեք օրերի ընթացքում:
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Fri, 06 Sep 2024 - 11min - 826 - Գրքի փառատոն | Ժամանակակից լավագույն պիեսները հայերեն թարգմանությամբ և դրամաշնորհներ թատրոնների համար․ հարցազրույց Գեւորգ Սահակյանի հետ
«Թատերական Երեւան» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթի արդյունքում քաղաքապետարանի կողմից հրատարակվել է պիեսների 5 ժողովածու։ Նպատակը ոչ միայն Հայաստանում դրամատուրգիայի ուղղությունը խթանելն է, այլեւ թատրոնների խաղացանկերը նոր պիեսներով համալրելը։ Հրատարակված պիեսների բեմադրությունների համար նույնպես քաղաքապետարանը շուտով կհայտարարի դրամաշնորհային մրցույթ։ Ծրագրի մանրամասների, ինչպես նաեւ Գրքի փառատոնի դրամատուրգիայի անվանակարգի մասին զրուցել ենք ժյուրիի անդամ, Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետի տեղակալ Գեւորգ Սահակյանի հետ։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Fri, 06 Sep 2024 - 12min - 825 - Գրքի փառատոն | Ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին․ հարցազրույց Կարինե Խոդիկյանի հետ
Պարզվում է՝ Գրքի երեւանյան փառատոնի մրցութային անվանակարգերից ամենաքիչ հայտերը ստանում է դրամատուրգիայի անվանակարգը․ կազմակերպիչների ու ժյուրիի անդամների կարծիքով՝ պատճառն այն է, որ սա գրական ամենաբարդ ուղղությունն է։ Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ խոսել ենք ժամանակակից հայ դրամատուրգիայի, դրա ապագայի եւ զարգացման հեռանկարների մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի ինֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից:
Fri, 06 Sep 2024 - 09min - 824 - Գրքի փառատոն | Մեկնարկեց Գրքի երեւանյան միջազգային փառատոնը. հարցազրույց Արմեն Սարգսյանի հետ
«Քաղաքը կարդում է». ազգային պատկերասրահում մեկնարկեց տարվա ամենասպասված գրական միջոցառումը՝ Գրքի երեւանյան 7-րդ միջազգային փառատոնը։ Գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանի հետ զրուցել ենք նախաձեռնության կարեւորության, փառատոնի այս տարվա ծրագրի ու գրականության ոլորտի վրա ազդեցության մասին։
Հանդիսանալով Գրքի երեւանյան միջազգային փառատոնի իմֆորմացիոն գործընկեր՝ Իմ ռադիոյի թիմը փառատոնային օրերին աշխատում է պատկերասրահից. հետեւեք մեզ ու լսեք հարցազրույցներ, ռեպորտաժներ ու նյութեր փառատոնի ամբողջ ընթացքից։
Fri, 06 Sep 2024 - 13min - 823 - Խոշոր պլան․ ԱԺ ամառային դպրոցի 3-րդ սերունդը
Արդեն 3-րդ անգամ անցկացվեց ԱԺ ամառային դպրոցը, որ ավագ դասարանների աշակերտներին հնարավորություն է տալիս ծանոթանալ օրենսդիր մարմնի աշխատանքներին, հանդիպել քաղաքական գործիչների հետ, այցելել պետական տարբեր կառույցներ և մշակութային հաստատություններ: Այս տարի առաջին անգամ աշխատանքներին ներգրավվել են նաև նախորդ սերունդների շրջանավարտները, որոնք միասին «երիտասարդական խորհրդարանի» ձևաչափով օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել և քվեարկություն կազմակերպել:
Fri, 06 Sep 2024 - 21min - 822 - IT շաբաթ․ Մեկնարկում է Datafest միջազգային համաժողովըTue, 03 Sep 2024 - 02min
- 821 - IT շաբաթ․ Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը
Գիտության և հասարակության միջև կապը ամրապնդելու նպատակով հոկտեմբերի 1-ից 6–ը Հայաստանում կանցկացվի «Գիտության շաբաթ» փառատոնը, որը կազմակերպում է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Շաբաթվա ընացքում կանցկացվեն միջոցառումներ մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում և Ազատության հրապարակում։ Գիտության շաբաթ միջացառման բովանդակության պատասխանտու Արման Գասպարյանի խոսքով՝ փառատոնը կանցկացվի «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը» խորագրի ներքո։ Գիտության շաբաթը կունենա երեք թեմատիկ մասեր՝ Գիտությունն ամենուրեք է, Ապագա գիտնականները և Գիտական ֆանտաստիկա. երևակայի՜ր։
Fri, 23 Aug 2024 - 04min - 820 - IT շաբաթ․ Ինչպե՞ս խուսափել առցանց առևտուրի վտանգներից
Տարիներ առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ կարելի է գնումներ կատարել առանց տնից դուրս գալու, օրը 24 ժամ, 365 օր։ Այսօր շատերը գնումներ կատարում են օնլայն հարթակներից, խնայում ժամանակ և հաճախ անհարժեշտ իրեր, հագուստ ձեռք բերում ավելի մատչելի գնով: Բայց այս դրական կողմերը հաշվի առնելով պետք է նաև զգոն լինել։ Օնլայն գործընթացների ակտիվացմանը զուգահեռ սրվել են կիբերանվտանգության հետ կապված խնդիրեր։
Thu, 25 Jul 2024 - 04min - 819 - IT շաբաթ․ Հետազոտողները կարող են օգտվել «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից
«Ինժեներական քաղաքում» տեղակայված «Ազնավուր» գերհամակարգչի ռեսուրսներից այս տարվա ընթացքում ավճար օգտվելու հնարավորություն կստանան հետազոտական ինստիտուտների, կրթական հաստատությունների և բարձր արտադրողականության հաշվարկների ու մեծ տվյալների վերլուծությանն առնչվող տեխնոլոգիական և այլ կազմակերպությունները։ Հզոր գերհամակարգիչը նախագծերը և հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու հնարավորություն է տալիս։ Հայտերը հարկավոր է լրացնել «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն» կայքում։
Tue, 23 Jul 2024 - 04min - 818 - Խոշոր պլան․ Մագիստրոսական նոր ծրագրեր ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետումFri, 19 Jul 2024 - 19min
- 817 - IT շաբաթ․WITSA-ի համաշխարհային գավաթն ընդունում է ստարտափների հայտեր
WITSA-ի համաշխարհային գավաթի ազգային հանձնաժողովը սկսում է դիմումների ընդունումը՝ հայկական վաղ փուլերի ստարտափներին ընձեռելով բացառիկ հնարավորություն՝ ցուցադրելու իրենց նորարարական լուծումները և մրցելու Հայաստանը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Ազգային հանձնաժողովը կընտրի մոտ 20 ընկերություն, որոնցից երկուսը հնարավորություն կունենան Հայաստանը ներկայացնելու միջազգային մրցույթում։ Ազգային հանձնաժողովը ստարտափների ընտրությունը կկատարի գնահատման հինգ հիմնական չափանիշներով՝ նորարարություն, հաճախորդների ներգրավում, մասշտաբելիություն, տեխնոլոգիա հանուն բարօրության և ներուժ: WITSA-ի համաշխարհային գավաթի մրցանակաբաշխությունը տեղի կունենա WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Երևանում հոկտեմբերին 4-ից 7-ը։
Fri, 12 Jul 2024 - 04min - 816 - Խոշոր պլան․ «Ռիսկերի կառավարում»՝ մագիստրոսական նոր ծրագիրThu, 11 Jul 2024 - 16min
- 815 - IT շաբաթ․ Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորում
Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում օրերս անցկացվեց մարզային առաջին Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով մարզային ոլորտային ընկերություններին, ստարտափներին, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետներին և անհատներին: Գյումրիում անցկացվող Silicon Mountains տեխնոլոգիական ֆորումի նպատակն է թվային փոխակերպման դարում բացահայտել մարզերի թվայանացման մակարդակը, ինտեգրել թվային փոխակերպման մեջ և խթանել թվային գործիքների կիրառումը։
Fri, 05 Jul 2024 - 10min - 814 - Խոշոր պլան․Մագիստրոսական նոր ծրագիր կենսաբազմազանության թեմայով
ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանական ինստիտուտը սկսում են «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն» նոր մագիստրոսական կրթական ծրագիրը: Մշակվել է շուրջ 20 մասնագիտական առարկա, որոնցից շատերը առաջին անգամ են դասավանդվելու Հայաստանում:
Մագիստրոսների համար նախապատրաստվել են արդիական կրթություն ստանալու տարբեր հնարավորություններ՝ նորագույն սարքավորումներով հագեցած լաբորատորիաներից մինչև բնապահպանական ոլորտի գործընկեր կազմակերպություններում պրակտիկա անցնելու հնարավորությամբ: Դիմելու վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։Թեմայի մասին զրուցել ենք ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի Բույսերի բազմազանության և էկոհամակարգերի ուսումնասիրության ամբիոնի վարիչ Ալլա Ալեքսանյանի հետ։
Thu, 04 Jul 2024 - 16min - 813 - Խոշոր պլան․ Պրոդյուսերի մասնագիտությունը Հայաստանում
Շքեղ հեռուստանախագծերը, մեծամասշտաբ միջոցառումները մշտապես հիացնում են մարդկանց, իսկ ովքեր են թաքնված այդ ահռելի աշխատանքի հետևում։ Ստեղծագործական թիմում մեծ դեր ունեն պրոդյուսերները, որոնք հաճախ մնում են ստվերում։
Այս թողարկման ընթացքում զրուցել ենք Հայաստանում արվեստի կառավարման կամ պրոդյուսինգի մասին. ԵԹԿՊԻ-ն և Հանրային հեռուստաընկերությունն այս տարի համատեղ կրթական ծրագիր են իրականացնում։ Մանրամասները ներկայացնում է ԵԹԿՊԻ-ի արվեստի կառավառման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ Արթուր Ղուկասյանը
Mon, 01 Jul 2024 - 19min - 812 - IT շաբաթ․ Ամփոփվել է «ԱԲ սերունդ» ծրագրի արդյունքերը
Հայաստանի 7 մարզի 15 ավագ դպրոցում 2023-ի սեպտեմբերից փորձնական ծրագրով իրականացվել է «ԱԲ սերունդ» ծրագիրը, որի շրջանակներում 350 աշակերտ հնարավորություն է ստացել ծանոթանալ և կիրառական պատկերացումներ ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ:
Ծրագիրն իրականացրել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների հետ համագործակցությամբ։
Mon, 01 Jul 2024 - 05min - 811 - IT շաբաթ․ «1991 ստորաբաժանումը» ընդունում է դասընթացի մասնակցության հայտեր
«1991 ստորաբաժանում» կրթական և գիտահետազոտական ծրագիրն ձևավորվել և իրականացվում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը և ՀՀ Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում։ Նպատակը՝ ՀՀ Զինված ուժերում ներդնել՝ գիտության և տեխնոլոգիաների նորագույն ուղղությունները։Եթե զորակոչային տարիքի եք և ցանկանում եք գիտելիքներ ձեռք են բերել տվյալագիտության, արհեստական բանականության ոլորտներում, ապա կարող եք մասնակցել «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները կարող են ծանոթանալ մրցույթի պայմաններին և գրանցվել 1991.mil.am կայքում մինչև 2024 թվականի հունիսի 27-ը ներառյալ:
Fri, 21 Jun 2024 - 03min - 810 - «Խոշոր պլան»․ Հայաստանում կանցկացվի գիտության շաբաթ
Գիտուժ նախաձեռնության առաքելությունն է հզորացնել Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների միջոցով։ Գիտության հանրահռչակման համազգային միասնական հարթակ ստեղծելն այս առաքելությանը հասնելու կարևոր քայլերից մեկն է։
Հայաստանում կստեղծվի գիտության հանրահռչակման համազգային հարթակ՝ Գիտության շաբաթ,որը հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է։ Գիտության շաբաթն անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը
Fri, 21 Jun 2024 - 18min - 809 - IT շաբաթ․ Hamster Kombat իրակա՞ն, թե՞ հորինված
Հավանաբար շատերն են լսել Hamster Kombat կամ ինչպես ասում են «хомяк»-ի խաղի մասին, որը վերջին շրջանում լայն տարածում է ստացել Հայաստանում։ Տելեգրամի միջոցով աշխատող խաղը հնարավորություն է տալիս այսպես ասած «կտկտացնելով» վիրտուալ գումար կուտակել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խաղալով ու հույս ունենալով, որ կուտակած միավորներից շահույթ կստանան։
Իսկ որքանո՞վ է Hamster Kombat-ն անվտանգ և շահութաբեր:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր հրապարակել Hamster Kombat խաղի մասին։ Telegram-ի միջոցով աշխատող բջջային այս հավելվածի առջև շատերը ժամեր են անցկացնում, խաղի հրավիրում նաև ընկերներին, միավորներ կուտակում և երազում հարստանալու մասին։ Բայց եթե անգամ ապագայում այդ միավորները դառնան կրիպտոարժույթ ոչ ոք չգիտի թե այդ գումարը, որքան կկազմի։
Fri, 14 Jun 2024 - 03min - 808 - IT շաբաթ․ Մեկնարկում է «Ներուժ 5.0» տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարների ծրագիրը
Տեխնոլոգիական և նորարարական ստարտափ գաղափարներ ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են, ունեն տվյալ երկրի քաղաքացիություն, կամ երկքաղաքացի են, հայրենադարձվել են վերջին 6 ամիսների ընթացքում և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ, ապա կարող են մասնակցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Ներուժ 5.0» պետական ծրագրին, որի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը։
Fri, 07 Jun 2024 - 03min - 807 - Խոշոր պլան․Ստեղծագրության ակադեմիաFri, 07 Jun 2024 - 14min
- 806 - IT շաբաթ․ Ինժեներական քաղաքում բացվել է գերհամակարգչային կենտրոն
Ինժեներական քաղաքում բացվել է «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոն», որը կարող է կատարել բարդ հաշվարկներ և տվյալների վերլուծություններ տարբեր ոլորտներում։ Այն հիմնվել է պետություն-մասնավոր հատված գործընկերության հենքով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Համաշխարհային բանկի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմանդրամի, Գիտությունների ազգային ակադեմիայի, և այլ ինտիտուների համագործակցությամբ։ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը տեղեկացրեց, որ գերհամակարգիչը Ֆրանսիայից է բերվել Հայաստան, Թուլուզի համակարգչային գիտության ինստիտուտի նվերն է, որը հետագայում հզորացվել է Փարիզում։ Կենտրոնում տեղադրված գերհամակարգիչն Ազնավուրի ընտանիքի համաձայնությամբ անվանակոչվել է «Ազնավուր»։
Fri, 31 May 2024 - 04min - 805 - Խոշոր պլան. Գիտելիք՝ ոչ թե հիշելու, այլ կիրառելու նպատակով
Երևանն օրերս հյուրընկալել էր Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։
ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Սահմանված ցուցանիշի ապահովումը խթանելու համար Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) կողմից մշակվել է Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման մոդել, որը հնարավորություն է տալիս հետևել, թե ինչքանով են գործատուները քոլեջներում մասնակցում ուսանողների կրթությանը՝ դասավանդումից մինչև մասնագիտական հմտությունների ձևավորում և ընթացիկ գնահատում։
Fri, 31 May 2024 - 18min - 804 - Խոշոր պլան․Կրթությունը և նորարարությունը՝ բալետի ոլորտում
«Բալետ 2021» զարգացման հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին՝ նպատակ ունենալով բալետի ոլորտում ստեղծագործող երիտասարդներին աջակցել, կազմակերպել կրթական հանդիպումներ և վարպետության դասեր:
Հունիսի 15-ին՝ ժամը 19:00-ին, «Բալետ 2021» հիմնադրամի նախաձեռնությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» բալետի և Միշել Լեգրանի «Շերբուրգյան հովանոցներ» բալետի պրեմիերան:
Thu, 30 May 2024 - 16min - 803 - IT շաբաթ. «WCIT 2024» գալիս է Հայաստան
«ՄՏՔԻ ՈՒԺԸ. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո Հայաստանը 2–րդ անգամ կհյուրընկալի «WCIT 2024» նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը։ Հոկտեմբերի 4-ից 7-ը Երևանում մեկ հարկի տակ կհավաքվեն մեծանուն խոսնակները, ոլորտի առաջատար մասնագետներ, կլինեն պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ: WCIT2024/DigiTec կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը տեղեկացրեց, որ ավելի քան 2000 միջազգային պատվիրակներ կլինեն Երևանում ու կքննարկեն արհետսական բանականությանն առնչվող մի շարք թեմաներ՝ տիեզերական տեխնոլոգիաներից ու ռոբոտաշինությունից մինչև չիպերի նախագծում և կառավարում։ Հայաաստանը որպես նոր տեխնո հաբ, հյուրերի, մասնակիցներին ներկայացնել առաջադեմ փորձ ու գիտելիքները։ WCIT-ի շրջանակում կանցկացվի DigiTec- տեխնոլոգիական ցուցահանդեսը։
Fri, 24 May 2024 - 06min - 802 - IT շաբաթ. Կիբեռանվտանգության շաբաթ 2024
Կիբեռանվտանգության մասին գիտելիքները խթանելու, փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով մայիսի 18-ից 26-ը անցկացվում է «Կիբեռանվտանգության շաբաթ 2024-ը»։ Այն մեկնարկել է BSides Yerevan 2024 կիբեռանվտանգության ոչ ֆորմալ համաժողովով, որի ընթացքում կիբեռանվտանգության ոլորտի 15 մասնագետ Հայաստանից և արտասահմանից ներկայացրել են թեմատիկ զեկույցներ կիբեռհարձակումների դրդապատճառների, անվտանգության տարբեր սպառնալիքների, էլեկտրոնային նամակագրությամբ փոխանցվող վտանգների մասին։
Tue, 21 May 2024 - 06min - 801 - Խոշոր պլան. ԵՊՀ–ն 105 տարեկան էThu, 16 May 2024 - 20min
- 800 - Խոշոր պլան. «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլ»
«ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Կրթությունից աշխատանք՝ մեկ ուսումնական ծրագիրը: Նպատակն է աջակցել ուսանողներին՝ ունենալու մասնագիտական աշխատանք: Ծրագրին կարող են դիմել ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երի, ինչպես նաև պետական հավատարմագրում ունեցող համալսարանների 3-րդ կուրսի ուսանողները: Մանրամասների մասին զրուցում ենք «ԱՊԱԳԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանի հետ:
Mon, 13 May 2024 - 21min - 799 - IT շաբաթ. e-work.am թվային նոր հարթակ է աշխատանք փնտրողների և առաջարկողների համար
Գործատուն և աշխատանք փնտրողը կարող են հանդիպել e-work.am թվային նոր հարթակում, որն օրերս ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Հարթակը մշակել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը: e-work.am–ում կարելի է անվճար գրացվել և օգտվել առաջարկվող գործիքակազմից։ Եթե չունեք CV , ապա առաջարկվող տարբերակներից հնարավոր է ընտրել և ավելացնել ձեր պատմությունը։
Sun, 12 May 2024 - 05min - 798 - Խոշոր պլան. Գաղափարը բիզնեսի վերածել կօգնի պետությունըSun, 05 May 2024 - 16min
- 797 - IT շաբաթ. Մարզաբնակ երիտասարդները սովորում են ծրագրավորման լեզուներ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Sololearn ընկերությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում իրականացնում են «Քո աշխատանքի բանալին․․․․» նոր նախաձեռնությունը, որի նպատակն է մարզաբնակ 15-29 տարեկան երիտասարդներին ծանոթացնել ծրագրավորման լեզուների հիմունքներին։
Ծրագրի մանրամասների մասին պատմում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ղեկավարի տեղակալ Լուսինե Ղուկասյանը։
Sun, 05 May 2024 - 11min - 796 - IT շաբաթ. Անվտանգ համացանց երեխաների համար
Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասին հանրային իրազեկվածությունը բավարար մակարդակի չէ: Իսկ ահա երեխաների անձնական տվյալների պաշտպանությունն ունի իր առանձնահատկությունները։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության փորձագետ Մկրտիչ Խաչատրյանը հորդորում է սոցիալական ցացներում ինչ որ բան հրապարակելիս առաջնորդվել երեխայի շահով և անհարկի չվտանգել նրան։ Երեխաների անձնական տվյալների հրապարակումը կարող է հետագայում ազդեցել նրանց կյանքի որակի վրա:
Sun, 28 Apr 2024 - 03min - 795 - Խոշոր պլան. «Ալիք» երիտասարդական նախաձեռնության ծրագրերըFri, 26 Apr 2024 - 19min
- 794 - IT շաբաթ․ «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» կրթական նոր ծրագիր պոլիտեխնիկական համալսարանում
Պոլիտեխնիկական համալսարանում մեկնարկում է «Բլոկչեյն և Վեբ3 տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ բակալավրի որակավորում տրամադրող կրթական ծրագիրն, որը իրականցվում է ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության և Web3 Հայաստան հիմնադրամի հետ համատեղ։ Ուսումնական ծրագիրը ստեղծվել է այս նորարար տեխնոլոգիական ոլորտում հմուտ մասնագետների աճող պահանջարկը լուծելու համար՝ խթանելով ակադեմիական գերազանցության և իրական աշխարհի խնդիրների լուծման միջավայրը: Նոր ծրագրի ընդունելությունը սկսվում է այս տարվա սեպտեմբերից։
Sat, 20 Apr 2024 - 03min - 793 - Խոշոր պլան. «Բազմակուսակցական ժողովրդավարության հայկական ակադեմիա»Fri, 19 Apr 2024 - 18min
- 792 - IT շաբաթ․ Ավարտվեց AMADEE-24 Մարսի հետազոտական ծրագիրը
Լիակատար մեկուսացման պայմաններում 6 անալոգ տիեզերագնաց` Ավստրիայից, Գերմանիայից, Նիդերլանդներից, Իտալիայից և Իսպանիայից, 12 տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով մարտի 12–ից ապրիլի 5–ը իրենց առաքելությունն իրականացրեցին Արարատի մարզի Արմաշ գյուղում կառուցված «Մարսյան կայանում»։ Գրեթե մեկ ամիս տևած առաքելության ընթացքում անցկացրել են փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին: Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ կայացավ «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիան։ Ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա, քանի որ Մարսի երկրաբանական և տեղագրական նմանակն է։ Գտնվելու վայրը հարմար է սարքավորումների վարքագիծը գործառնական շղթայում մարդու միաժամանակյա մասնակցությամբ և գործիքների օգտագործմամբ ուսումնասիրելու համար, մշակելու այնպիսի հարթակներ, որոնք թույլ կտան թեստավորելու կյանքի հայտնաբերման երկրաբանկական գործիքները փորձերի համար և այլն։
Sun, 14 Apr 2024 - 06min - 791 - Խոշոր պլան․ «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրն ընդունում է հայտեր
Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագրին այս տարի կարող են մասնակցել ինչպես համայնքում ակտիվ, այնպես էլ իրենց գործունեությունը նոր սկսած 20-35 տարեկան սփյուռքահայ երիտասարդները: Ծրագիրը մեկամյա է. ընդգրկում է 2024 թ. սեպտեմբեր-2025 թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածը և ընթանում է երկու փուլով: Հայաստանում կանցկացվի տասնհինգօրյա դասընթաց` սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 7-ը։
Fri, 12 Apr 2024 - 20min - 790 - IT շաբաթ․ Նորարար կանայք ԳՏՃՄ ոլորտներում
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը անցկացնում է Նորարար կանայք (Women Innovators) ծրագիրը, որի գլխավոր նպատակն է հզորացնել և բացահայտել Հայաստանում ԳՏՃՄ ոլորտների կանանց ձեռնարկատիրական ներուժը՝ նրանց տրամադրելով անհրաժեշտ գիտելիքներ, մտածելակերպ և կապեր: Ծրագիրը տևելու է 2,5 ամիս, կարող են մասնակցել ակտիվ հետազոտողներ կամ ասպիրանտներ, կանայք, որոնք ունեն կամ ստանում են բակալավրի, մագիստրոսի կոչում ԳՏՃՄ ոլորտներում։ Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև ապրիլի 15–ը։
Sun, 07 Apr 2024 - 03min - 789 - Խոշոր պլան. «Կինոյի հիմունքները»՝ դպրոցականների համարThu, 04 Apr 2024 - 17min
- 788 - IT շաբաթ․ Պոլիտեխնիկական համալսարանում բացվել է IoT լաբորատորիա
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքում բացվել է վերանորոգված և IoT լաբորատորիայի վերածված երկու լսարան, որտեղ սովորելու են IoT լուծումներ մշակող մասնագետներ: Այսօր շատերն են լսում «Իրերի ինտերնետ» արտահայտությունը կամ Internet of Things (IoT): Իսկ ի՞նչ է այն և ի՞նչ նպատակով են կիրառում։
Իրականում իրերի ինտերնետն ամենուր է․ սկսած օդափոխության համակարգից, որը մենք կառավարում ենք սմարթֆոնով, մինչև թվային համակարգերով հագեցած սմարթ տները և այս ցանկը գնալով ընդլայվում է։ Իրերի ինտերնետը մեր կյանքին նոր արագություն, նոր որակ է հաղորդում։ Սա այնպիսի ոլորտ է, որտեղ տեխնոլոգիաները միահյուսված են մարքեթինգի, տվյալագիտության վաճառքների ու բիզնես-ռազմավարության հետ:
Sun, 31 Mar 2024 - 04min - 787 - «Խոշոր պլան». ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հայտարարել է ընդունելություն
ԵՊՀ ՍԹԵՄ դպրոցը հիմնադրել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը՝ Հայաստանում մրցունակ կրթությունը խթանելու նպատակով: Դպրոցի ընդունելությունը կատարվում է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Ուսուցման հիմնական լեզուն հայերենն է։ Միևնույն ժամանակ՝ բոլոր աշակերտներից ակնկալվում է անգլերենի և այլ օտար լեզուների իմացություն։
Thu, 28 Mar 2024 - 19min - 786 - «Խոշոր պլան». Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթինMon, 25 Mar 2024 - 15min
- 785 - IT շաբաթ․ Թվային հիգիենա
Թվային տեխնոլոգիաները մեր կյանքի անբաժան մասն են, դրանց անմիջական ազդեցությունը հատկապես զգում են երեխաներն ու դեռահասները։ Երևանի բժշկական համալասրանում Հերացի վերլուծական կենտրոնն օրերս կազմակերպել էր «Թվային հիգիենա, գաջեթներ, կախվածություն մանկական և դեռահասային տարիքում» թեմայով համաժողովը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ թվային տեխնոլոգիաների մուտքը մեր կյանք անխուսափելի է, համատարած զարգացումը հեռանկարային է և պետք է ընտրել ոչ թե արգելքի, այլ կանոնակարգման ճանապարհը:
Sun, 24 Mar 2024 - 03min - 784 - «Խոշոր պլան». «Ուսանողության ձայնը» 13 տարեկան էSat, 16 Mar 2024 - 18min
- 783 - IT շաբաթ․ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին անհարժեշտ են ԱԲ դասավանդողներ, որոնք աշակերտների համար կբացահայտեն ոլորտի անսահման հնարավորությունները։ Ծրագրի նպատակը աշակերտներին ոչ միայն գիտելիքներով զինելն է, այլև ներուժ ունեցողներին գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներ ուղղորդելը։
Sat, 16 Mar 2024 - 03min - 782 - IT շաբաթ․ Հայաստանը՝ Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր
«AMADEE-24» առաքելության ամենասպասված իրադարձությունը տեղի կունենա Արարատի մարզում՝ բարձր ժայռոտ սարահարթի վրա։ 6 անալոգ տիեզերագնացներ մարտի 12–ին կհագնեն սկաֆանդրները և մինչև ապրիլի 5-ը կմեկուսանան տիեզերակայանում, 12տարբեր մարսագնացների և ռոբոտատեխնիկայի միջոցով կանցկացնեն փորձեր՝ նախապատրաստվելով ապագա մարդկային և ռոբոտային Մարսի հետախուզական առաքելություններին:
Sun, 10 Mar 2024 - 04min - 781 - IT շաբաթ․ LeapTrips ստարտափը մշակում է ճամփորդական հետաքրքիր ուղղություններSat, 02 Mar 2024 - 10min
- 780 - «Խոշոր պլան». Տիեզերքը՝ մասնագիտություն
Ինչ ներուժ և ապագա ունի Հայաստանը տիեզերքում. մարտի 1-ին Երևանում թեմատիկ երեկո կանցկացվի, որի ընթացքում կցուցադրվի Սոնա Թորոսյանի «Տիեզերական Հայաստան» լրագրողական հեռուստապոեմը։ Այն պատմում է հայրենական առաջին արբանյակ Հայասաթ 1-ի մասին, ներկայացնում AMADEE-24-ի նախապատմությունը։
Տեղի կունենա նաև «Մասնագիտությունը՝ տիեզերք» թեմայով պանելային քննարկում, որին կմասնակցեն նաև ոլորտի մասնագետները։
Թեմայի մասին զրուցել ենք Սոնա Թորոսյանի և Բազումք գիտահետազոտական լաբորատորիայի համահիմնադիր Ավետիք Գրիգորյանի հետ։
Thu, 29 Feb 2024 - 20min - 779 - IT շաբաթ․ ԵՊՀ ուսանողների նորարարական գաղափարները կիրականանան ինկուբացիոն ծրագրի միջոցով
Երևանի պետական համալսարանի ուսանողների, ասպիրանտների և երիտասարդ դասախոսների սոցիալական խնդիրները լուծող նորարարական գաղափարներն այսուհետ կարող են իրականանալ Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն ծրագրի միջոցով։ Օրերս ԵՊՀ–ը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Ցե-Կվադրատ Ամպեգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գեվորգյանը նշում է ծրագիրը մշակվել է համատեղ ջանքերով։ Մասնակիցներին կտրամադրվեն անհրաժեշտ ռեսուրսներ և մենթորություն: Ինկուբացիոն ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն ձեռներեցության, առաջնորդության հմտություններ, հնարավորություն կունենան կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը, ինչի արդյունքում էլ կկարողանան ստեղծել կամ գրանցել ձեռնարկություն։
Sun, 25 Feb 2024 - 04min - 778 - Art Ուրբաթ | Քիլիան Մըրֆի
Մըրֆիի ողջ ստեղծագործական կյանքն ասես հույզերի կծիկ լինի, նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրում ապրում են մարդկային ամենատարբեր էմոցիաներն ու զգացումները:
Սառը հայացքը, երկար լռությունը և անսպասելի գործողությունները որքան հատուկ են նրա մարմնավորած կերպարներից յուրաքանչյուրին, այնքան էլ հատուկ են հենց իրեն` Մըրֆիին: Այդ պատճառով էլ արտիստն ամեն անգամ ասում է` յուրաքանչյուր ֆիլմի ավարտից հետո զգում է` որքան ամուր է կերպարի և իր սեփական անձի հուզական ու հոգևոր կապը:
Sun, 25 Feb 2024 - 05min - 777 - «Խոշոր պլան». Խոշոր պլան. Հոգեբանական աջակցություն` առցանց հարթակումFri, 23 Feb 2024 - 22min
- 776 - IT շաբաթ․ Ի՞նչ է Web3-ը և տեխնոլոգիաների զարգացման մեջ ի՞նչ նշանակություն ունի
Շատ մասնագետներ ինտերնետի ներկայիս մոդելը՝ Web2․0, հնացած են համարում գրաքննության, օգտատերերի անձնական տվյալների հավաքման և շատ այլ սահմանափակումների պատճառով։ Իսկ ահա Web3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է, որը ապակենտրոնացած համակարգերի միջոցով թույլ է տալիս կախված չլինել խոշոր տեխնոլոգիական ընկերություններից:
Web3 Armenia հիմնադրամի գործադիր տնօրեն Մետաքսե Ղամբարյանի հետ զրուցել ենք ինտերնետ տեխնոլոգիաների զարգացման մեջ Web3–ի նշանակության, հեռանկարների և անվտագության մասին։
Sat, 17 Feb 2024 - 08min - 775 - Art Ուրբաթ | Բանաստեղծական խոստովանանքներ՝ «Ինչ տխուր է սակայն» գրքում
Խիստ անձնական թեմաների մասին խոստովանանքները հավաքվել էին էջերում, դարձել գիրք և հայտնվել գրատանը` հրավիրելով բոլորին տեսնելու, թերթելու ու զգալու տխրության մեջ ապրող լույսը: Համլետ Առաքելյանի «Ինչ տխուր է սակայնը» նրա առաջին հայալեզու բանաստեղծությունների ժողովածուն է, որտեղ ամփոփված են պոետի` տարբեր ժամանակներում ապրած հույզերն ու զգացողությունները:
Համլետ Առաքելյանն ասում է՝ գրքում տեղ գտած բանաստեղծությունները ենթարկվել են միմիայն զգայական բաժանումների:
Sat, 17 Feb 2024 - 07min - 774 - «Խոշոր պլան». ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նախագծերըThu, 15 Feb 2024 - 17min
- 773 - IT շաբաթ․ Ընդունվել է ԱՏՁՄ առաջիկա երեք տարվա ռազմավարությունը
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին ընդունվել է առաջիկա երեք տարվա ռազմավարությունը: ԱՏՁՄ նախագահի պաշտոնում վերընտրվեց Ալեքսանդր Եսայանը, միության տնօրեն՝ Սարգիս Կարապետյանը։ ԱՏՁՄ-ն, ինչպես 2019-ին, ևս մեկ անգամ ստացել է Հայաստանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT-ն հյուրընկալելու բացառիկ իրավունքը, որը կլինի Digitec Expo-ին զուգահեռ։ Միությունն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, բուհերի, պետական կառույցների հետ ունեցել է արդյունավետ համագործակցությունը, բայց առանձնահատուկ պետք է ընդգծել «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագրի կարևոր դերը՝ Հայաստանում տեխնիկական կրթության ու մասնագետների պատրաստման գործում:
Mon, 12 Feb 2024 - 04min - 772 - Art Ուրբաթ | Էնն ՀեթեուեյSat, 10 Feb 2024 - 08min
- 771 - Խոշոր պլան․ EduTrendy նպատակ ունի կրթությունը դարձնել թրենդային
«EduTrend» նախագիծը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հրավիրում են մասնակցելու «Բիզնեսը փոփոխվող աշխարհում» խորագրով համալսարանական կոնֆերանսին, որը նախատեսված է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողների համար: Կոնֆերանսը տեղի է ունենալու փետրվարի 23-ին՝ ժամը 14:00-ից 19:00-ն, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ֆակուլտետի 315 լսարանում:
Thu, 08 Feb 2024 - 20min - 770 - IT շաբաթ․ Հայտնվել Կոմիտասի սենյակում՝ VR ակնոցի միջոցով
VR ակնոցի միջոցով Կոմիտասի թանգարան–ինստիտուտի այցելուներն այսուհետ կարող են մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ, տեսնել նրա ռոյալը, նույնիսկ նվագել դրա վրա, թերթել ալբոմը և «» այլ իրեր: Եռաչափ մոդելավորմամբ վիրտուալ աշխատասենյակը ստեղծել է Arloopa ընկերությունը, որի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանը նշում է , որ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, այցելուները նորովի կբացահայտեն Կոմիտասի աշխատասենյակը:
Sun, 04 Feb 2024 - 02min - 769 - Art Ուրբաթ | Ալեքս Բանայանի «Երրորդ դուռը»՝ Հայաստանում
«Երեք դուռ» խորագիրը կրող գիրքը հրեա Ալեքս Բանայանի փորձառությունների ժողովածուն է: 19-ամյա տղան այստեղ հավաքագրել է հանրահայտ արտիստների և բիզնեսի ոլորտում հաջողություններ գրանցածների պատմությունները, նույնիսկ հարցազրույցներ անցկացրել նրանցից մի քանիսի հետ:
Գործարարների օրը` մարտի 3-ին, Երևանում կհայտնվի Forbes-ի ամենաերիտասարդ գիրքը, որը հայ ընթերցողի առաջ կբացի մի շարք գաղտնիքներ: Շնորհանդեսի կազմակերպիչ Արմեն Նիազյանն ասում է` գրքում տեղ գտած պատմությունները իրականությունից վերցված պատառիկներ են:
Sat, 03 Feb 2024 - 04min - 768 - Խոշոր պլան․ Ագրոոլորտի կրթությունը դարձնել գրավիչ երիտասարդների համարThu, 01 Feb 2024 - 16min
- 767 - IT շաբաթ․Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն
Հայաստանը Մարս մոլորակի «երկրաբանական նմանակն է»․ահա այս հիմնավորմամբ Հայաստանն այս գարնանը մեկ ամսով կդառնա Մարսի անալոգային հետազոտությունների անցկացման վայր։Հայկական և Ավստրիական տիեզերական ֆորումների համագործակցությամբ անցկացվելիք «AMADEE-24» դեպի Մարս 14-րդ միջազգային սիմուլյացիայի կազմակերպչական թիմերի անդամներն օրերս հյուրընկալվել էին Ավստրիայում Հայաստանի դեսպանությունում։
Sat, 27 Jan 2024 - 03min - 766 - Art Ուրբաթ | Բոլոր ժամանակների Սևակը
Էջմիածնի հռչակավոր սաների երկհարկանի տունը, որը Սևակը նմանեցրել է նկուղի` բառի ոչ պատկերավոր իմաստով, մինչ օրս կանգուն է:
Չանախչի գյուղի տանն այսօր գրեթե ոչինչ չի փոխվել, ամեն բան այնպես է, ինչպես մի ժամանակ, երբ Պարույրը հենց այդ տանը թղթին էր հանձնում այն ստեղծագործությունները, որոնք հետո պիտի դառնային բոլորինը: Նույն գյուղում` տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա, այսօր գործում է Սևակի տուն-թանգարանը, որտեղ ամեն անգամ մտնելիս տպավորություն է, թե բանաստեղծն այնտեղ է ու սպասում է իր ընթերցողներին:
Թանգարանի գլխավոր ֆոնդապահ Ասյա Ադամյանը, խոսելով Սևակի մասին, պատմում է, թե ինչպես է հինգ տարի Պարույրն ապրել սեփական ծնողների հետ մեկ հարկի տակ` այլ մարդկանց կոչելով հայր ու մայր:
Fri, 26 Jan 2024 - 07min - 765 - Խոշոր պլան․ Մեկնարկել է «իԳործ» ծրագրի 5-րդ սերնդի հայտերի ընդունումըThu, 25 Jan 2024 - 15min
- 764 - IT շաբաթ․ «Խորը ինժեներական կրթական ծրագիր»
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնն ու Հայ կրթական հիմնարկությունը 2021 թվականից իրականացում են «Խորը ինժեներական կրթական ծրագիրը»։
Տեխնոլոգիական հյուրատուն, Buggy տեսակի մեքենա, խելացի կառավարման համակարգ․ ահա այս և այլ նախագծեր են իրականացրել ուսանողները։ Ծրագիրը մեկնարկել է Շիրակի մարզում 2021 թվականի փետրվարին։ Առաջին տարվա հաջողությունից հետո այն ընդլայնվել է ու այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։
Sat, 20 Jan 2024 - 06min
Podcast simili a <nome>
- Global News Podcast BBC World Service
- El Partidazo de COPE COPE
- Herrera en COPE COPE
- The Dan Bongino Show Cumulus Podcast Network | Dan Bongino
- Es la Mañana de Federico esRadio
- La Noche de Dieter esRadio
- Hondelatte Raconte - Christophe Hondelatte Europe 1
- Affaires sensibles France Inter
- La rosa de los vientos OndaCero
- Más de uno OndaCero
- La Zanzara Radio 24
- Espacio en blanco Radio Nacional
- Les Grosses Têtes RTL
- L'Heure Du Crime RTL
- El Larguero SER Podcast
- Nadie Sabe Nada SER Podcast
- 安住紳一郎の日曜天国 TBS RADIO
- TED Talks Daily TED
- The Tucker Carlson Show Tucker Carlson Network
- 辛坊治郎 ズーム そこまで言うか! ニッポン放送
- 飯田浩司のOK! Cozy up! Podcast ニッポン放送
- 武田鉄矢・今朝の三枚おろし 文化放送PodcastQR
Altri podcast di Formazione Scolastica
- السيرة النبوية -احمد عامر omar
- Bible Mysteries Scott Mitchell, Bleav
- Sans Filtre Podcast Studio SF
- Радио АВРОРА Радио «Аврора»
- The Robin Sharma Mastery Sessions Robin Sharma
- La Storia - Novecento Claudia Diletta Milioni Guerriero
- Armenian with Arka and Mané Arka
- Storia in Podcast Focus
- Student Podcast PODCAST Listenwise
- Choses à Savoir HISTOIRE Choses à Savoir
- Todo Concostrina SER Podcast
- BabyBus | 宝宝巴士·睡前故事 | 4-7岁儿童 BabyBus
- Franck Ferrand raconte... Radio Classique
- SER Historia SER Podcast
- Learning English Vocabulary BBC Radio
- Learning English Conversations BBC Radio
- Hapa英会話 Podcast Jun Senesac: バイリンガル 英会話 & ビジネス英語 講師
- Choses à Savoir - Culture générale Choses à Savoir
- Faith 2 Impact with Dustin Hill Dustin Hill
- The Mindset Mentor Rob Dial